Նախագծային ուսուցում

Դասարանում կանցկացնենք ընտրություններ, որը մաքսիմալ կերպով կհամապատասխանի ընտրական գործընթացին: Կփորձենք հերթականությամբ բոլոր փուլերին անդրադառնալ և իրականացնել:

Պատկերացնենք, որ մոտենում են Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Դասարանում կընտրվեն քաղաքապետի թեկնածուներ, որոնք կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը: Կխոսեն առաջիկայում իրականացվող քայլերի մասին: Նրանք հանդես կգան իրենց ելույթով և կփորձեն ձևավորել ընտրազանգված:

Իսկ աշակերտները կլինիեն ընտրողներ, որոնց մեջ կլինեն նաև աշակերտներ որոնք հանդես կգան ծերերի, հիվանդների դերերում, ովքեր օգնության կարիք կզգան ընտրությունն  իրականացնելիս: Դասարանում կլինեն ընտրաթերթիկներ, քվեատուփեր: Կփորձենք ձևավորել ընտրական մթնոլորտ: Թեկնածուների ելույթնորից հետո կիրականացվի ընտրություն և յուրաքանչյուր աշակերտ իր քվեն կտա իր նախընտրած թեկնածուին:

Հիմնական նպատակ՝ փորձել պրակտիկ և տեսողական դաշտ տեղափոխել ընտրական գործընթացը, որպեսզի աշակերտները՝ որպես ապագա ընտրողներ ճիշտ պատկերացնեն ընտրությունները, իմանան իրենց իրավունքներն ու հնարավորությունները:

Реклама

Իմ մասին

MeriԲարև Ձեզ: Ես Մերին եմ:Սովոuրոմ եմ ԵՊՀ Միջազգային հարաբերոթյոններ ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում: Սիրում եմ կարդալ, երաժշտություն լսել, նկարել, սպորտով զբաղվել,: Ազատ ժամանակ զբաղվում եմ  նաև հելյունագործությամբ:Օտար լեզուներից տիրապետում եմ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներին: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր դիմել եմ ընկերներիս խորհրդով, ովքեր աշխատում են Կրթահամալիրում: Ինձ դուր է գալիս Կրթահամալիրում տիրող մթնոլորտը, և Կրթահամալիրի կողմից առաջարկվող  ուսման այլընտրանքային,  ոչ ստանդարտ մեթոդները: